Մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Բաց մի թողեք
«ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում. Լուսանկար
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ
Ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի. տուժածները հիվանդանոցում են. Լուսանկար