Մի խումբ քաղաքացիներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը նշել է, որ ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց պահանջը չեն լսել։
ՀՀ Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ խոշտանգված արցախցի Տիգրան Ուլաբաբյանն էլ նշել է, որ ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքանը բանը չէր լինի։ Անմեղ մարդուն բռնել, տարել են բաժին, ամենաթողություն ա:
Հիշեցնենք՝ Տիգրան Ուլաբաբյանը նշել էր․ «Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն` իմ բարեկամները, գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են 2 տատիկներ, փեսայիս քույրն ու իր 2-ամյա երեխան։
Նա, ով զենք է պահել երեխայի վրա, դիմակավորված չի եղել։ Գողոնը վերցնելուց հետո նրանք դուրս են եկել, մեր բարեկամները զանգել են ինձ, ես էլ արագ գնացել եմ իրենց տուն, հետո դիմել ենք ոստիկանություն, այն հույսով, որ կգտնեն գողերին։
Իմիջիայլոց, ոսկին վերցնելուց հետո նրանք հանգիստ քայլում էին քաղաքի կենտրոնական մասով, անգամ տեսախցիկներն են նկարել։ Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են ինձ, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել»։
Բաց մի թողեք
Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ. Լուսանկար
Ի՞նչ վիճակում են Գյումրիի խոշոր ավտովթարից տուժածները. նրանցից մեկը երեխա է. Լուսանկար
Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Հայաստանում