Նիկոլ Փաշինյանն այնպիսի վիճակի հասցրեց հայ ժողովրդին, այնպիսի արհավիրքներ բերեց ու տառապանք, որ մարդիկ սկսեցին մոռանալ անցյալում որ քաղաքական ուժը, կամ կուսակցությունը ինչ հանցանքներ է գործել, ինչ սխալներ է արել ու ինչերի մեջ է մեղադրվել:
Հրապարակ թերթը գրել է․ 2018 թվականի հեղափոխությունից հետո ո՞վ կմտածեր, որ ընդամենը չորս տարի անց Ռոբերտ Քոչարյանն է դառնալու Փաշինյանին հակակշիռ ուժը: Ո՞վ կմտածեր, որ ժողովրդի կողմից մերժված Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայներ է ստանալու, քան ասենք ԲՀԿ-ն:
Այժմ էլ նույն բանը տեղի է ունենում Գյումրիում: Վարդան Ղուկասյանը, որը ժամանակին Գյումրու ահ ու սարսափն էր, մարդիկ ատում էին նրան, այսօր համեմատում են ՔՊ-ի հետ ու ասում, որ նա համեմատության մեջ լավն է, աշխատող է, կարող է Գյումրին զարգացնել:
Ըստ սոցհարցումների հենց նա է առաջատարը: Չգիտես տխրես, թե ուրախանաս: Մի կողմից ուրախալի է, որ վերջապես մեր հասարակությունը ուշքի է գալիս, վերջապես Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին ցույց է տալիս իր արժանի տեղը, մյուս կողմից էլ տխրում ես, որ տարատեսակ հանցագործությունների ու զանցանքների հետ կապ ունեցող անձինք նորից գլուխ են բարձրացնում և հայրենադավ ուժի կողքին նույնիսկ քրեաօլիգարխիկ ուժերն են նախընտրելի դառնում:
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար