Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը ինքնաբուխ բողոքի ցույցեր է առաջացրել Թուրքիայի տարբեր շրջաններում։
Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ևս բողոքի ցույց է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ինքնաբուխ ակցիան տեղի է ունեցել Գուվենփարկիի Չանքայա կենտրոնական թաղամասում։
Հանրահավաքին մասնակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մայրաքաղաքային կազմակերպության ղեկավար Ումիթ Էրկոլը և ընդդիմադիր պատգամավորներ։
Հանրահավաքի ավարտից հետո ցուցարարները, կարգախոսներ վանկարկելով, շարժվել են դեպի Թուրքիայի արդարադատության նախարարության շենք։ Մայրաքաղաքի ոստիկանությունը փորձել է կասեցնել չարտոնված երթը, սակայն հանդիպել է ցուցարարների դիմադրությանը։ Առերեսումը հանգեցրել է բախումների, և իրավապահները սկսել են պղպեղի սփրեյ օգտագործել ցուցարարների դեմ։
Փողոցային բախումների ժամանակ հինգ ոստիկան վիրավորվել է։ Բողոքի մասնակիցների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։
Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը կոչ է արել մարտի 23-ին բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրում.
«Ես կոչ եմ անում միլիոնավոր մարդկանց կիրակի առավոտյան դուրս գալ փողոց, գնալ ընտրատեղամասեր և աջակցել Թուրքիայի հաջորդ նախագահ Էքրեմ Իմամօղլուին»։ – ասել է Օզելը։
Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, ելույթ է ունեցել Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների կողմից քաղաքապետարանի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ։
«Ձերբակալվել են թոշակառուները, ովքեր կարող են միս գնել քաղաքային ճաշարանների շնորհիվ, երիտասարդներ, ովքեր կարողանում են սովորել հանրակացարաններում ապրելով, երիտասարդ մայրեր, ովքեր օգտվում են անվճար տրանսպորտից…»,- ասել է Դիլեքը՝ մեկնաբանելով իր ամուսնու և նրա հետ առնչվող մի շարք անձանց ձերբակալությունները:
Իզմիրի Բորնովայի քաղաքապետարանի ղեկավարն այրել է իր դիպլոմը՝ ի նշան Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալման դեմ բողոքի։ «Այժմ դա անվավեր է»,- ասել է Օմեր Էշկին։
Հիշեցնենք, որ փետրվարին հետաքննություն էր սկսվել քաղաքապետ Իմամօղլուի նկատմամբ՝ բարձրագույն կրթության դիպլոմը կեղծելու համար։ Օրերս այն չեղարկվել է, փաստորեն զրկելով նրան հետագայում նախագահ առաջադրվելու պահանջներից մեկից:
Ստամբուլի բնակիչները խփել են իրենց ձեռքում եղած կաթսաներին ու թավաներին, միացրել ու անջատել են լույսերը՝ բողոքելով քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։
Որոշ ցուցարարները գիշերել են փողոցներում։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր