22/04/2025

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք

Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց պատրաստակամությունը հայտնում օգնելու, սակայն իրավիճակը չի փոխվում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է, եւ որեւէ հոլովակ, քաղաքը պաստառապատելու որեւէ քայլ, անգամ՝ պետբյուջեի միջոցներով արվող տարբեր շինարարություններ ՔՊ-ի հաղթանակի շանսերը չեն ավելացնում:

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել՝ եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն. Գյումրու հաղթանակը ՔՊ-ի համար ճակատագրական նշանակություն ունի:

Շատ ՔՊ-ականներ օրաթերթի հետ զրույցում նաեւ կարծիք էին հայտնում, որ տարատեսակ պաշտոնյաների այցը նախընտրական Գյումրի նաեւ իր բացասական կողմն ունի, քանի որ քաղաքացիները սկսել են խոսել, թե մինչ այս պետությունն ինչու Գյումրիին դեմքով չէր նայում: Ըստ այդմ, Գյումրիում կարծիքներ կան ՔՊ շրջանակում՝ գուցե թողնեն Սարիկ Մինասյանը միայնա՞կ պայքարի, եւ չխանգարե՞ն նրան»:

Translate »