Մարտի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա երեխան։
Աղբյուրի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Հալեպահայ երիտասարդը հանկարծամահ է եղել Երեւանում. Լուսանկար
Երևանում՝ կարճատև անձրև, մարզերում՝ քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Մադրիդում Սիրուշոյի ելույթի ժամանակ երաժշտությունը կեսից անջատվել է․ երգչուհին շարունակել է երգել․ Տեսանյութ