ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով:
«Հրապարակ» գրում է․ Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել: ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու եւ Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում` մինչեւ մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է:
Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար:
«Որեւէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաեւ ինաուգուրացիոն միջոցառումներին»: Նկատի ունեն` ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաեւ այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»:
Բաց մի թողեք
«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում. Լուսանկարներ
Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը ․․․
Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան