22/04/2025

Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 22-ամյա Միշա Խ․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հրազդանում բախվել են «BMW X5» ու «Mercedes Viano», վիրավnրներ կան. ShamshyanԵրեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի մոտակայքում բախվել են 2 «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի հետևանքով խցանումը անցնում էր մոտ 1 կիլոմետրը:

«Կարմիր խաչ»-ի մոտ բախվել են «Nissan»-ներ, խցանումն անցել է մոտ 1 կիլոմետրը․ ShamshyanԵրեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա, Գյուլբենկյան և Կասյան փողոցների խաչմերկում բախվել են «Toyota Land Cruiser», «Kia Forte» և «Honda e:NS1» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնութուն են ցուցաբերել 1 հոգու, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթար՝ Երևանում, բախվել են «Toyota», «Kia» և «Honda»․ Shamshyan

Translate »