26/04/2025

Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հայ երկրպագուները վանկարկում էին «Մելիքբեկյան, հեռացիր»

Վրաստան-Հայաստան խաղի ընթացքում հայ ֆուտբոլասերները պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»:

Նշենք՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Քիչ առաջ ավարտվեց Վրաստան-Հայաստան հանդիպումը՝ 6։1 արդյունքով, ընդհանուրը՝ 9։1։

Լուսանկարում՝ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն կարծես ինչ որ բան է բացատրում ՀՀ գործընկերոջը, իսկ նա՝ ․․․ մտքերով է։