24/04/2025

Ողբերգական ավտովթարներ․ 43-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ Լուսանկարներ

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Զ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Երևան-Սևան ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Մարտի 23-ին, ժամը 22:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևոր, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

 «Վստրեչի» կամրջի մոտակայքում բախվել են «Chevrolet»-ն ու «Mazda»-ն, կան հոսպիտալացվածներ