19/04/2025

«Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-ն․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ ստեղծվել է մոտ 1,5 կմ-անոց խցանում:

«Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-ն․ Shamshyan

Translate »