ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։
«Հրապարակ» գրում է․ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:
Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։
Բաց մի թողեք
Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով է դա պայմանավորված
Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. Լուսանկարներ
Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ Լուսանկար