24/04/2025

Ուղիղ․ Գյումրիում ՔՊ շտաբի ասուլիսը՝ իշխանության ռեպրեսիաների ֆոնին

Ուղիղ․ Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ասուլիսը՝ իշխանության ռեպրեսիաների ֆոնին․

Այսօր Գյումրիում կատարվածը ստիպեց ընդդիմադիր դաշտի բոլոր թեկնածուներին միավորվել, անգամ Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը ձերբակալելիս  նրա կողքին էինք քաղաքապետի թեկնածուներ Արտյոմ Ղարաղազարյանը, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը զանգահարեց իր աջակցությունն հայտնելու, ներկա չէր, քանի որ նույն պահին իր գրասենյակն էին խուզարկում։

«Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարություն»-ը երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ոտքի կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»։

Ուշագրավ է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ ասուլիս հրավիրեց։ Կես ժամանոց նորություն չասող ասուլիսը  նվիրված էր ՔՊ գործելաոճը արդարացնելուն, եւ ընդդիմադիր դաշտը սևացնելուն։

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտնեց, որ իրենք մամուլից են տեղեկացել ուժայինների գործողությունների մասին․ «Գործողություններ են, որ իրավապահ համակարգն անում է։ Մենք էլ ձեր նման մամուլից ենք տեղեկացել և շատ ուրախ կլինեմ, որ այդ ամենը վերջում հերքվի»,- ասաց Առուշանյանը՝ նշելով, թե անընդունելի է, որ ընտրություններից երեք օր առաջ Գյումրին նորից ցնցումների մեջ է, և չպետք է ընտրությունները վեճի առարկա դառնան։ «Բռնաճնշումներ են վերագրում մի քաղաքական ուժի, որն ամենաժողովրդավարն ու լեգիտիմն է»,- ասաց մարզպետն՝ ի պատասխան իրենց վերագրվող մեղադրանքների։

Չմոռացան նաև հաղթանակ մաղթել իրենց Սարիկին։ Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ն տիրապետում է վերջին սոցհարցումների տվյալներին, ըստ որի՝ Սարիկ Մինասյանի վարկարկանիշը 20 տոկոս է։

Ուշագրավ է, որ այսօր երեկոյան  Հ1-ի ուղիղ եթերով բոլոր ուժերի առաջին համարների ներկայացուցիչների միջև բանավեճ է հրավիրված։Գյումրեցիներն արդեն կատակում են․ « Համբերեք մինչև իրիկուն, նայենք ազատության մեջ թեկնածու կթողնին,  թե սաղին կբռնեն մինչև բանավեճ»։

Հիշեցնենք, որ  Գյումրիում վաղ առավոտից ուժայինները խուզարկություններ էին իրականացնում ընդդիմադիր թեկնածուներ Կարեն Սիմոնյանի և Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում, նրանց հարազատների տներում։

Spread the love