Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։
«Հրապարակ» գրում է․ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:
Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի։
Բաց մի թողեք
«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում. Լուսանկարներ
Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը ․․․
Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան