Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն) իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթնաշոռ 9%» և «Չանախ պանիր 40%» արտադրատեսակների նմուշները, համապատասխանաբար, ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Բաց մի թողեք
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը. Լուսանկարներ
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար