«Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ հրավիրված ՔՊ փակ նիստը, մեր տեղեկություններով, թեժ է եղել:
«Հրապարակ» թերթը գրում է. Գլխավոր դատախազի միջնորդությունը 2 օր քննարկելուց եւ «փաստարկները» լսելուց հետո որոշ ՔՊ-ականներ դեմ են արտահայտվել փակ նիստում։
Մեկուկես ժամանոց նիստում իրավական թույլ հիմքերի մասին խոսել են Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը եւ ուրիշներ։
Չնայած դեմ կարծիքներին, մեծամասնությունը շեֆի հրահանգով ելույթներ է ունեցել` ձեւական ֆրազներ ասելով, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի, եւ պարզվի իրականությունը»:
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր