01/04/2025

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի մասին «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Ա. Գ.-ն է, ով իրենց տանը պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։ Նրան հայտնաբերել է հայրը, ով կարողացել է կտրել պարանը, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկները նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Translate »