29/04/2025

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ավարտվեցին արտահերթ ընտրությունները:

Ժամը 20:00-ից փակվել են բոլոր ընտրական տեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը:

Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին՝ մինչև ժամը 14։00-ն։

ՀՀ ՆԳՆ-ի՝ ԿԸՀ-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 հազար 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 հազար 236:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ավելի վաղ իրականացված վիճակահանության արդյունքում հանդես են եկել հետևյալ հերթական համարներով՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։