29/04/2025

Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քվեաթերթիկների հաշվարկն ընթացքի մեջ է:

Այս պահի դրությամբ ամփոփվել է 81 ընտրական տեղամասի արդյունք 82-ից։

Այսպիսով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 16 938,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 537,
«Ապրելու երկիր» կուսակցություն – 1 658,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 844,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 642,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 071,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 387,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 7 296,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3 659,
Անճշտությունների գումարային չափը՝ 172,

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 613:

Սա նշանակում է՝ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Թե մասնակից ուժերն ինչ կորոշեն ու ինչպես կփոխվի ձայների բաշխումը վերջնական հաշվարկի արդյունքում, հայտնի կլինի ավելի ուշ: