24/04/2025

Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար

Մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը մեղավորներից մեկին համարում է նաև Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որին առաջին անգամ վստահվել էր ընտրությունների կարևորագույն «օպերացիան», իսկ նա տապալեց:

Նշենք, որ վերը նշված երեք պաշտոնյաներն էլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեի որևէ խնդիր չունի, ու իրենք կարող են ժ/պ-ից ուղիղ համայնքապետի աթոռին նրան նստեցնել:

Բայց արի ու տես, որ ՔՊ-ական պաշտոնյաները սխալ են զեկուցել իրավիճակը ու ՔՊ-ում շատ հնարավոր են համարում առաջիկայում նրանց պաշտոնանկությունները:

Փաստորեն, առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության ՔՊ-ականների մոտ ոչինչ չի ստացվում»: