Արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նշենք, որ տրամադրվող սոցիալական աջակցությունը ապրիլի 1-ից գործելու է մասամբ: Արցախցիները հորդորում են՝ մինչև բնակարանով ժողովրդին ապահովելը, պետք է գործի 40+10 հազար դրամի աջակցությունը: Ինչպես նրանք են ասում՝ այն այս պահին այլընտրանք չունի:
Առաջարկվող բնակարանային ծրագրից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս դժգոհ են: ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրից արցախցիների դժգոհության մասին են փաստում անգամ ծրագրից օգտվողների և դիմողների թվերը. այսօրվա դրությամբ բռնի տեղահանված արցախցիներից հավաստագիր է ստացել շուրջ 3 տոկոսը, բնակարան է ձեռք բերել 0.2 տոկոսը:
Արցախցիները համարում են, որ պետության կողմից առաջարկվող բնակարանային ծրագիրը լավ արդյունք չի կարող ունենալ և նպաստելու է միայն արտագաղթին, կամ էլ հենց Հայաստանի ներսում է ներգաղթ տեղի ունենալու՝ գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք»։
Բաց մի թողեք
Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով է դա պայմանավորված
Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. Լուսանկարներ
Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ Լուսանկար