Իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երեխայի է սպասում:
Տեղեկացնենք, որ նա երկար տարիներ ամուսնացած է, բայց նոր պետք է ծնվի նրա առաջնեկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Արփինե Սարգսյանին համակարգում սկսել են խնայել, շատ չբարկացնել, քանի որ այնպիսի վիճակում է, որ պետք է ոչ միայն նախարարի, այլեւ նրա ծնվելիք բալիկի առողջության մասին մտածել:
Եվ սա բավականին արտասովոր վիճակ է համակարգի համար: Բավական չէ, որ կին է ղեկավարում ուժային կառույցը, որը անսովոր էր համակարգի համար, հիմա էլ մայրիկ է դառնում, պետք է խնայել նրան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մայրական արձակուրդով պայմանավորված՝ ամիսներ անց Արփինե Սարգսյանը չի հաճախելու աշխատանքի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արփինե Սարգսյանին փոխարինող փնտրի»։
Որ ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանը համալրել է կանանցով, շատերի համար տարօրինակ էր։ Տարօրինակ ոչ թե սեռային տարբերակմամբ, այլ նրանով, որ պատերազմական վիճակում գտնվող կանանց փխրուն ուսերը դժվար թե կարողանային դիմանալ նման բեռի։
Պետություն, որ կանգնած է պետականությունը կորցնելու եզրին, պետություն, որ կանգնած է լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների առաջ, պետություն, որ պարտված ու կապիտուլացված է, էլ չթվարկեմ մյուս սպառնալիքները, ուժային կառույցները համալրվում են փափկասուն հայ կանանցով։ Նման պետության ղեկավարի մասին կարելի է այսպես մտածել՝ նա ֆիզիկական ուժ, առնականություն տեսնում է կանանց մոտ։ Գուցե անձնական օրինակո՞վ է զգացել կնոջ առնական ուժը։ Ինչևէ, վերլուծություն անելը թողնենք մի կողմ ու իրական դաշտ անցնենք։
Հրապարակ թերթը գրել է․ Այսօր կարդում եմ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի երեխա ունենալու և ֆիզիոլոգիական արձակուրդ գնալու մասին, իմանում, թե ինչքան սրտացավ են նրա գործընկերները։ Նրանք նախարարի ու նրա ապագա բալիկի մասին են մտածում և աշխատում են վատ լուրերով կամ բարկացնելով չվնասել նրա ու բալիկի առողջությունը։ Հանցագործությունների աճի ֆոնին դժվար է պատկերացնել, թե ինչպես են կարողանում ապահովել նախարարի հանգիստն ու ներդաշնակ կյանքը։ Բայց խոսքս դրա մասին չէ, մենք էլ խնայում ենք նախարարին ու իր ապագա բալիկին ու ձկան պես լռում ենք, բայց մարդու մտքերը, որոնք հա՜ գալիս են, չես կարող վար հրել։ Ինչքան վար ենք հրում, այնքան գլուխ են բարձրացնում ու հիշեցնում իրենց մասին։ Ներքին գործերի նախարարի ֆիզարձակուրդ գնալու ֆոնին, անկախ իմ կամքի, փառք եմ տալիս, որ ՊՆ էլ կին չէ և պատերազմի ժամանակ ֆիզարձակուրդ չի գնա։ Հետո ասում եք, թե Փաշինյանը մի «հույսի շող էլ» չի թողել։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր