Վիլեն Գաբրիելյանի հետ կատարվածը «ճոճել» է ՔՊ-ի «նավը», ֆրակցիայից մի ստվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել մյուս պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն մնում են անպատիժ, մինչդեռ Վիլեն Գաբրիելյանին համայնքը չներեց։
«Հրապարակ» գրում է․ Դիցուք՝ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն աքացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին, եւ ոչ ոք չպատժվեց, անգամ հրապարակային ներողություն չխնդրեցին, անսասան մնում են իրենց տեղում։
«Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաեւ մյուսներին, եւ նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասաց ՔՊ-ականը։ Ընդ որում՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ «փուռը տան» նրան, եւ Գյումրիում կրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։
Նշենք, որ Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊ-ականները, շտաբի աշխատանքների կուրացիան իրականացրել է Վահագն Ալեքսանյանը: Հենց ՔՊ-ականների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր