Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում:
«Հրապարակ» գրում է․ Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։ Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու:
Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների «նվիրատվությունները»։ Դեռ անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում։ Իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձրտեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքի բացմանը: Ասում են` սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն:
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր