Ապրիլի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 00։19-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության՝ 39․28⁰ և արևելյան երկայնության՝ 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը. Լուսանկարներ
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար