Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլեւ, կարելի է ասել, գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա:
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել: Իսկ հարեւաններին ուղղված «սերը» բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ «Ալիսի նման» որդեկորույս մայրերի թիվն ավելանա։
Քոլոյանի պաշտոնավարումից հետո Ռադիոյում, ըստ աշխատակիցների, զզվելի, ապազգային, հակահայ մթնոլորտ է ձեւավորվել: Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։ Քոլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում, իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել, եւ օրերս այդ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։
Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա․ թող որոշեն` ով: Բոլորը մազից կախված սպասում են, որ հաջորդ գործազուրկն իրենք են լինելու: Իսկ ինքը` տնօրենը, անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ․ մեկ տարվա մեջ անհաշիվ գործուղումների է մեկնել: Ռադիոն քանդելու համար նրան քարտ-բլանշ է տրված եւ լայն լիազորություններ:
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր