Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրությունների արդյունքներով, երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում:
Ավելին, հենց առաջին օրը Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ սատարելու են ընդդիմադիր ուժերից առավելագույն քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ: Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարեց այդ մասին՝ կանխելով բոլոր հնարավոր ասեկոսեներն ու շահարկումները, որոնք հավանական էին՝ հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի «առանձնահատկությունները»:
Երեկ համապատասխան հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ Գյումրու քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը: Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած՝ «Մայր Հայաստանի» ստացած 2 մանդատը, ըստ այդմ, փաստացի ուժեղանում են Ռոբերտ Քոչարյանի դիրքերը:
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր