19/04/2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան և Աբովյան – Սայաթ-Նովա պողոտայում

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:

Translate »