«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։
Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Բաց մի թողեք
Ուղիղ․ Ջահերով երթը հասնում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան. Լուսանկար
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած. Լուսանկար