«2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2025 թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:
Համաձայն Կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարի մարտին ամենամեծ գնաճը գրանցել է շոկոլադը: Շոկոլադի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով։
Հաջորդ տեղում ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտային արտադրատեսակներն են, որոնք հանրապետությունում 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել են 5.3% եւ 4.8%-ով։
Վերջին ամիսներին Հայաստանում որոշ մթերքների գները զգալիորեն աճել են: Ստորեւ ներկայացված են ամենաշատ գնաճ գրանցած մթերքները՝ ըստ 2025 թվականի փետրվարի տվյալների:
Բանջարեղենի տարեկան աճը կազմել է 20.4%, ձկնամթերքինը բարձրացել է 16.2%-ով, թեյ, սուրճ եւ կակաո՝ 15.6%, բուսական յուղ եւ կարագ՝ 13%-ով եւ այսպես շարունակ։ Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ որոշ մթերքների գներ նվազել են:
Մսի գինը նվազել է 0.6%-ով: Կաթնամթերքինը եւ ձվինը՝ 3.6%-ով:
Այս տվյալները վկայում են, որ հատկապես բանջարեղենը, ձկնամթերքը, թեյը, սուրճը, կակաոն, բուսական յուղը եւ կարագը վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ գնաճն են ապրել»։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր