Այսօր՝ ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
«ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում. Լուսանկար
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ
Ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի. տուժածները հիվանդանոցում են. Լուսանկար