Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրավիրած ասուլիսում հայտնել է, որ չնայած հնչող պահանջներին՝ հրաժարական չի տալու:
«Ես հրաժարական չեմ տալու: Հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ, ասել, որ հրաժարական չեմ տալու և՝ ինչու: Բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ: Մենք այս մասին շատ ենք խոսել, ով ցանկանում է տեսնել կամ լսել, տեսնում և լսում է:
Հրաժարականը ինստիտուցիոնալ խնդիր է: Կարելի է տեսնել միայն վատը և չտեսնել նաև լավը»,- ասել է Մելիքբեկյանը, որը ՀՖՖ նախագահի պաշտոնը Արմեն Մելիքբեկյանը զբաղեցնում է 2019 թվականից։
Հիշեցնենք՝ Մելիքբեկյանը նաև հայտարարել է, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում են մեծ ռեսուրսներ և մեդիադաշտ, իսկ որոշ մարդկանց համար, ըստ նրա, երազանք է դարձել՝ հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին:
ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում է մեծ ռեսուրսներ, մեդիադաշտ. «Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ աթոռին: Ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա գործունեությունը: ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում:
Այն մեղադրանքները, որոնք մեր հասցեին հնչում են, քննադատությունները, կոռուպցիայի մեջ մեղադրանքը, հասկանալի է, որ կեղծ են, երբևէ չհիմնավորված:
Ֆեդերացիայի գործունեության ընթացքում եղել է շրջան, որ ազգային հավաքականը հաղթեց Ազգերի Լիգայի C դիվիզիոնում, և այդ ժամանակ ֆեդերացիան անտեսվեց: Մենք դեմ չենք դրան, բայց երբ հավաքականը անհաջողություններ է ունենում, մեղավոր է միայն ֆեդերացիան:
Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր էին բոլորիս համար: Վրաստանի հավաքականի հետ վատ խաղալու շատ պատճառներ կային, չեմ ցանկանում անընդհատ անդրադառնալ: Կարող ենք խոսել, որ հավաքականի առաջատարները չէին խաղում, նոր մարզիչը ժամանակ չուներ, թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը չգոհացրին իրենց խաղով:
Հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ էին: Մինչ այդ երկու տարի մենք այս հաշիվներով պարտություններ չենք ունեցել:
Կա մի զանգված, որն անընդհատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի անընդհատ բարձրաձայնի, քննադատի, մեղադրի ֆեդերացիային: Բոլորը պատասխանատու են այս պարտությունների համար՝ ֆեդերացիան, հավաքականը, մարզիչները, ֆուտբոլիստները:
Կան երկու պատճառներ, որոնք այժմ մենք քննարկում ենք և ուսումնասիրում: Հանդիպումներ ենք ունեցել մարզիչների և ֆուտբոլիստների հետ: Նոր մարզիչը որոշ լուծումներ է տվել, բայց, հասկանալի է, որ նրան պետք է ժամանակ տանք»:
Նա հիշեցրել է, որ այս տարվա հետ կապված կարևոր ծրագիր կա՝ Վրաստանի հետ համատեղ հայտ է ներկայացվել երիտասարդների աշխարհի առաջնությունն ընդունելու:
Ըստ Մելիքբեկյանի՝ կան շատ մարդիկ, որոնք կցանկանային, որ նշված նախագիծը ձախողվեր. «Աշխարհի առաջնության հայտն ընդունելու որոշումը կայացվելու է այս տարի, հույս ունենք, որ Վրաստանի հետ մեզ կհաջողվի ստանալ աշխարհի առաջնությունը»:
Բաց մի թողեք
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը. Լուսանկարներ
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար