24/04/2025

Տիգրան Ավինյանն ու այլ պաշտոնյաներ հարկատուների հաշվին շրջագայության են մեկնելու

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արտերկիր մեկնելու որոշումներ է ստորագրել։

Այսպիսով․ Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ 2025 թվականի ապրիլի 13-ից 15-ը գործուղվելու է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ հետևյալ կազմով. Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ,  Լևոն Հովհաննիսյան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ, Լուսինե Ղարիբյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ։

Ավինյանը մեկ այլ որոշմամբ  ընդունել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալյա Սինորյանի 07.04.2025 թվականի № Դ-37138-25 դիմումը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից ստացված հրավերը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վերաբերյալ Բաց աշխարհ ծրագրին մասնակցելու նպատակով. Սինորյանի ծախսերը հոգալու է հրավիրող կողմը՝ բացառությամբ օրապահիկի։ Նշենք, որ  նա ՔՊ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝  օգնականն է։ Նա է ՔՊ-ի պատգամավորներին կառավարում։

Բացի Ֆրանսիա մեկնելուց Ավինյանը մայիսի 12-ից 16-ը ներառյալ մեկնելու է  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն` հետևյալ կազմով․ Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ, Արման Լազրյան՝ Երևանի քաղաքապետի օգնական, Վազգեն Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ, Անետա Բաբայան՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Պատվիրակության անդամների գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են 2025 թվականի Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանի, որն իրականացվում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: