Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ առաջիկա օրերին կհայտնի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի վերաբերյալ:
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,
կիսում եմ ձեր անհանգստությունը, նաև շնորհակալ եմ ընտրական գործընթացում և հետընտրական այս խառը իրավիճակում ձեր հավատարմության և աջակցության համար:
Այս օրերին ինձ շատ եք հարցնում քաղաքական վերադասավորումների և հնարավոր զարգացումների մասին:
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրում է Մինասյանը:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Մարտուն Գրիգորյանը ևս պաշտոնապես հայտնել է, որ որոշում է կայացրել և անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Բաց մի թողեք
Ուղիղ․ Ջահերով երթը հասնում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան. Լուսանկար
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած. Լուսանկար