26/04/2025

Ավինյանի հայրը դատարան չի գնացել, այնուամենայնիվ նիստը կայացել է․ Լուսանկար

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում այսօր կայացել  է «Օպելի» վարորդներին վիրավորելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցի գործով նախնական դատական նիստը։

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայտնեց, որ դատական նիստին Ավինյանի հոր ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել. «Նիստն անցավ շատ նորմալ, քննարկվեցին այն ապացույցները, որոնք ներկայացրել ենք, մասնավորապես, այն տեսանյութը, որտեղ նա այդպիսի արտահայտություն է անում»։

Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը՝ պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:

Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր ասել». «Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով»:

Ավինյանի հայրը դատարան չի գնացել․ ինչպես է նիստն անցել