Այսօր՝ 16։30, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆրակցիայի նիստ է հրավիրել, որի օրակարգում վաղը մեկնարկելիք հերթական նստաշրջանին վերաբերող հարցերի քննարկումն է, ինչպես նաեւ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցը, որը պետք է քննի ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը։
Դեռեւս նախորդ շաբաթ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել Քոչարյանի մասնակցության միջադեպի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Անդրանիկ Քոչարյանի հետ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Պատգամավորը պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, ապա հղում արել սրբազանին եւ հորդորել լրագրողին «շրթունքներդ մաքրի»:
Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին:
Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել: Ստորագրություններով դիմումը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիր խմբակցությունները երկու օր առաջ նախագիծը դրել են շրջանառության մեջ, եթե այսօր խմբակցությունը կողմ արտահայտվի հանձնաժողով ձեւավորելու որոշմանը, ապա շրջանառության մեջ դրված նախագիծը նախ Պետաիրավական հանձնաժողովի, ապա լիագումար նիստերի օրակարգ կմտնի։
Բաց մի թողեք
Ուղիղ․ Ջահերով երթը հասնում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան. Լուսանկար
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած. Լուսանկար