Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը` Սլավիկ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է:
«Հրապարակը» գրում է․ Մինչեւ 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ: Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։
Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի` նախկինում ՔՊ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել` զբաղեցրել է Էջմիածնի ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով: Ըստ քրեական գործի՝ նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն Ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար