Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղային որովայնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Բաց մի թողեք
«Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ է կախվել Կիևյան կամուրջից՝ Լավրովի այցին ընդառաջ․ Լուսանկար
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ