Երեւանի քաղաքապետարանի Ավիամոդելավորման դպրոցի նախկին փոխտնօրեն Արման Անտոնյանը, որն այժմ ԿԳՄՍ նախարարի օգնականն է, եւ Փաշինյանի հեծանվավազքի ընկերը, դատարանում հաղթել է Երեւանի քաղաքապետարանին։
Հիշեցնենք․ ավելի վաղը «Հրապարակը» նյութ էր պատրաստել այն մասին, որ Անտոնյանին Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունը` Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ ազատել էր Ավիամոդելավորման դպրոցի փոխտնօրենի պաշտոնից։ Նա դպրոցի տնօրեն Հայկ Խաչատրյանից ստացել էր մեկ անգամ «խիստ նկատողություն», որի վերաբերյալ դիմել էր դատարան եւ հաղթել` նկատողությունը չեղարկվել էր, երկրորդ անգամ ստացել էր «խիստ նկատողություն», եւ տնօրեն Հայկ Խաչատրյանի որոշմամբ` ազատվել աշխատանքից: Ապա դիմել էր դատարան եւ ահա, օրերս դատարանը կրկին հօգուտ Արման Անտոնյանի որոշում է կայացրել՝ բավարարելով նրան հայցը։
Ըստ դատարանի վճռի՝ Արման Անտոնյանը վերականգնվել է փոխտնօրենի հաստիքում եւ դպրոցից` հօգուտ Անտոնյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի համար հաշվարկված միջին աշխատավարձի գումարը՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ այս ակտի կատարումը։
Արման Անտոնյանից հետաքրքրվեցինք, իսկ քաղաքապետարանը բողոքարկելո՞ւ է դատարանի որոշումը, ասաց՝ դեռեւս տեղյակ չէ։ Եթե դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ կաշխատի՞ դպրոցում․ «Եթե բողոքարկի էլ պատասխանող կողմը, ապա կրկին ի վնաս համայնքի: Մյուս մասով էլ` կգնա՞մ աշխատանքի, որևէ ինֆորմացիա չեմ կարող տալ, նկատի ունենալով նաև, որ մեկ այլ աշխատանքի առաջարկ եմ ստացել»։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր