Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում:
«Հրապարակը» գրում է․ Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաեւ մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական եւ քաղաքական պահանջներ են դնում, որոնք, մեծ հաշվով, ընդունելի չեն կառավարության համար։
Նրանց հետ բանակցող է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որի հետ մի քանի հանդիպումից հետո հասկացել են, որ ՀՀ իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որով կազատվեն ե՛ւ «գլխից, ե՛ւ գլխացավից»։
Մարզային այցերից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, եւ, ըստ ամենայնի, կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր