Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի կիրակի օրը կարճ ժամանակով երևացել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ դիմելով հավատացյալներին «Urbi et Orbi» (քաղաքին և աշխարհին ուղղված ) ուղերձով:
Ի թիվս այլնի, պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար:
Նա հիշատակել է Հարավային Կովկասը, որտեղ երկարամյա լարվածությունը հրատապ հաշտեցում, իսկ տարածաշրջանը՝ ապաքինում է պահանջում, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Ֆրանցիսկոս պապն իր ելույթի ընթացքում հիշատակել է նաև Գազայի հատվածի, Սիրիայի, Լիբանանի քրիստոնեական համայնքների մասին, անդրադարձել Ուկրաինայի պատերազմին և Աֆրիկայի տարածքում եղած հակամարտություններին։
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ