Թուրքիայի ԱԳՆ-ն Ապրիլի 24-ի 110-ամյա տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ և նշել, թե «մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների պաշտոնյաների հայտարարությունները:
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է, թե իբրև «խեղաթյուրվում են պատմական փաստերը, և խախտվում է միջազգային իրավունքը»։
«Մենք հիշեցնում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը և ևս մեկ անգամ կոչ ենք անում աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Թուրքիան միշտ հանդես է եկել համաշխարհային մակարդակով և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին՝ հիշեցնելով, թե այդ փոխըմբռնմամբ Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ «արդարացիորեն և գիտականորեն ուսումնասիրելու 1915թ. իրադարձությունները»։
Բաց մի թողեք
«Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ է կախվել Կիևյան կամուրջից՝ Լավրովի այցին ընդառաջ․ Լուսանկար
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ