20/05/2025

ՔՊ-ն որոշում ունի Գյումրու ավագանու առաջիկա նիստերի հետ կապված

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չմիացավ ավագանու անդամներին եւ ներկա չգտնվեց  ապրիլի 24-ին Հերհերի ձոր կատարած այցին, որտեղ սովորաբար հարգում են Եղեռնի զոհերի հիշատակը։

Արդյոք  հնարավոր անհամաձայնություններ կամ կազմակերպչական պատճառներն էին պատճառը, համայնքապետարանից չմեկնաբանեցին։

Մայիսի 2֊ին ՔՊ֊ն կմասնակցի ավագանու նիստին, թե նախորդի նման կբոյկոտի, Սարիկ Մինասյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Մենք՝ որպես ավագանու անդամներ, ներկա ենք լինելու նիստին։ Մենք չենք խուսափում մեր պատասխանատվությունից։ Նիստը կլինի, և մենք կմասնակցենք։ Բայց սա այն օրն է, որից բացակայելը, հատկապես առանց հիմնավոր պատճառի, անհարգալից վերաբերմունք է ոչ միայն զոհերի հիշատակի, այլ նաև քաղաքի նկատմամբ»,֊ Վարդան Ղուկասյանի` Հերհերի ձոր չայցելելու հետ կապված ևս անդրադարձ արեց նա։