«Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ծրագրի ներկայացման շրջանակներում խոստացել էր, որ ՀՀ-ն կունենա ռեկորդային՝ 1,5 մլն նոր աշխատատեղ, սակայն ամեն փաստ հակառակն է ապացուցում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատ, սակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9%, ինչը ավելի բարձր է, քան 2023 թվականի 12.4%-ը։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում», – ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական թարմացում – 2024 թվականի ապրիլ» զեկույցում։
Որոշ զեկույցներ պնդում են, որ գործազրկությունը հիմնականում նկատվում է գյուղական բնակավայրերում։ Սա ապացույց է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարել խոստումը, այլև ավելի են վատթարացրել տնտեսական իրավիճակը»։
Բաց մի թողեք
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Արթուր Չախոյանի եւ թաղապետի միջեւ բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը
Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է