22/05/2025

Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել

Ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու ընկել է ցած:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Ժամանել են իրավապահները, Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, այնուհետ՝ դեպքի վայր: