Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը չգցեք:
«Հրապարակ» թերթը գրել է․ Ասել է` ուժային կառույցներից են հրահանգել: Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, եւ սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել: Միայն դրանից հետո ՔՊ-ականները մեկնել են նշված գյուղեր՝ ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են:
Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գյուղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գյուղից։ Գրել էինք, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։
Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թե կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»:
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր