15/05/2025

Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ. Լուսանկար

Ապրիլի 29-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամասում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատերերի ինքնությունը: