«Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ, մեծ աղմուկից խուսափելու համար, գործուղվեց Վրաստանից հեռու: Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վեր հանեցին մի շարք հարցադրումներ՝ թե՛ եկեղեցու ներսում, եւ թե՛ հասարակության շրջանում։
Հանրային կարծիքը կրկին բաժանված է։ Մի հատվածը ողջունում է Հայաստանի առաջնորդի այցն ու միասնականության ուղերձները, իսկ մյուսը քննադատում է նրա ընդգրկումը պաշտոնական օրակարգում։
ArmLur.am-ը փորձեց Միրզախանյանի վարքի, տեղափոխության պատճառների, ինչպես նաեւ երեկվա ընդունելության մասին Հայ առաքելական եկեղեցու մամլո դիվանությունից մեկնաբանություն ստանալ, բայց չստացվեց»։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր