«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյուքնները:
Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները տարբեր կերպ են պատկերացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացման ճանապարհները։ Հարցման մասնակիցների 36.4 տոկոսը որպես առավել արդյունավետ տարբերակ նշել է արտահերթ ընտրությունների անցկացումը։
Մյուս խոշոր հատվածը՝ 29.8 տոկոսը, գտնում է, որ Փաշինյանը պետք է պարզապես հրաժարական ներկայացնի։ 10.1 տոկոսը համոզված է, որ նրան հեռացնելու համար պետք է կիրառել փողոցային ճնշում, իսկ 5 տոկոսը տեսնում է դրա հնարավորությունը միայն իմպիչմենտի միջոցով։
Միևնույն ժամանակ, հարցվածների 16.9 տոկոսը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, այսինքն՝ նրանք դեմ են նրա հեռացմանը։
Բաց մի թողեք
Աստղերին արգելվել է չափազանց բաց հանդերձանքով հանդես գալ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին. Լուսանկար
Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում ձողից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է