«Ի տարբերություն մի շարք ոլորտների, Հայաստանում շարունակում է կայուն աճ արձանագրել շինարարության ծավալը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ի մասնավորի, 2025 թ. տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13,6 տոկոս: Եթե դիտարկենք ըստ ամիսների, ապա աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:
Բնականաբար, շինարարության հետ փոխկապակցված են նաև շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունների ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ զուտ այս ոլորտի գծով առաջատարը «Դոմուսն» է:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դաշտի խոշոր «խաղացողները» միայն շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով չեն զբաղվում, այլ նաև կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլնի: Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցանկում միանգամից հինգ ընկերություն լավագույն հարյուրյակում է: Խոսքը «Դոմուս», «Բարսիս», «Փրիթի ուեյ» («Վեստա»), «Վեգա», «ՎիԷլՎի սենթր» ընկերությունների մասին է: Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր փաստ. եթե փոխկապակցված ընկերությունների վճարած հանրագումարը նկատի ունենանք, ապա ոլորտի առաջատարն այս դեպքում ևս «Դոմուսն» է»։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր